Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց, թե ՀՀ նախագահը սահմանադրական ո՞ր լիազորությունների շրջանակում է միջազգային ասպարեզում հանդիպումներ ունենում:
«Սահմանադրական գործառույթների մասով, երբ ՀՀ նախագահը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում, պարտադիր մասնակից է դարձնում կառավարության լիազոր գերատեսչություններին: Քննարկվող ծրագրերը և՛ ԱԳՆ-ին է ներկայացվում, և՛ մասնակից ենք դարձնում կառավարության համապատասխան մարմիններին, որոնք զբաղվում են այդ ծրագրերի իրականացմամբ»,- ասաց նա: