տուն Լուրեր Նախագահը կմեկնի Ֆրանսիա

Նախագահը կմեկնի Ֆրանսիա

146
0
Serj-Sargsyan1

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններ: