Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝ նավթի համաշխարհային գները նվազել են. հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,09%%-ով՝ հասնելով 53,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,22%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 55,82 դոլարի: