Նավթի համաշխարհային գներն այսօր ևս բացասական դինամիկա են ցուցադրում՝ կապված ներդորղների այն մտահոգությունների հետ, թե ԱՄՆ-ը կշարունակի մեծացնել «սև ոսկու» իր պաշարները: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Երևանի ժամանակով 07:51-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն արժեզրկվել են 1,39%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 46,77 դոլարի: WTI տեսակի նավթի համանման ցուցանիշը նվազել է 1,52%-ով և կազմում է 45,37 դոլար:
Հիշեցնենք, որ երեկ Brent տեսակի նավթի գինը նվազել էր 5,63%, իսկ WTI տեսակինը՝ 4,79%-ով:
Այս տարվա սկզբից ի վեր «սև ոսկին» արժեզրկվել է ավելի քան 50%-ով, ինչը 2008թ.-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր առավելագույն անկումն է: