տուն Լուրեր Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

134
0

maxresdefault

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝  նավթի համաշխարհային գներն աճել են. հայտնում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները աճել են 0,25%-ով՝ հասնելով 52,37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,14%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 55,32 դոլարի: