տուն Լուրեր Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

110
0

նավթ

Լիբիայում նավահանգստի փակման մասին լուրերի ֆոնին նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Brent տեսակի նավթի արժեքն աճել է 1,08 %-ով՝ հասնելով 68,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի արժեքն աճել է 1,66 %-ով՝ հասնելով 61,4 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է RIA.ru-ն:

Հաղորդվում է նաև, որ մայիսի 5-ին Լիբիայում փակվել է  Zueitina տերմինալը: Սա լիբիական այն եղակի նավահանգիստներից է, որը շարունակում էր նավթի բեռնումը: Տերմինալի փակման մասին լուրերը մտահոգություններ են բարձրացրել նավթի մատակարարումների հետ կապված հնարավոր ձգձգումների շուրջ: