Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝ նավթի համաշխարհային գները նվազել են. հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,34%-ով՝ հասնելով 44,51 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,24%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45,73 դոլարի: