Նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները մարտին աճել են 0․34 տոկոսով՝ հասնելով 67,75 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է RT-ն։
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները աճել են 0․28 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 61․59 դոլար։