տուն Լուրեր Նավթի գների դինամիկան տատանվում է

Նավթի գների դինամիկան տատանվում է

106
0

oilgas1

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝  նավթի համաշխարհային գները նվազել են. հայտնում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,13%-ով՝ հասնելով 47,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,19%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52,76 դոլարի: