Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝ նավթի համաշխարհային գները նվազել են. հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,79%-ով՝ հասնելով 57,04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,11%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63,38 դոլարի: