Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ, թեեւ գները տարեսկզբի համեմատ ամենից ցածր ցուցանիշում են գտնվում: Վերլուծաբանների կարծիքով, այս կերպ շուկան արձագանքում է հում նավթի քանակի ավելցուկի աճին, որն առկա է այսօր շուկայում եւ որի հետ կապված որոշ մտահոգություններ կան ներդրողների մոտ:
Ըստ բորսայական սակարկությունների, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը աճել է 0,42%, հասնելով 45,41 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինն ավելացել է 0,42% եւ կազմում է 42,92 ԱՄՆ դոլար: Նշենք, որ վերջին մի քանի օրվա մեջ Brent եւ WTI տեսակները մինչեւ 3% էժանացում են արձանագրել: