ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էնգետիկ տեղեկատվության վարչությունը չի բացառում, որ նավթի գները կարող են հասնել 50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Վարչության պետ Ադամ Սյեմինսկին ասել է, որ նման հնարավորություն գոյություն ունի և բացառված չէ։ Նա միաժամանակ նշել է, որ եթե մեկ բարելի գինն ընկնի 60 դոլարից, ապա կդադարեցվի թերթաքարային նավթի արդյունահանումը, քանի որ դա շահավետ չի լինի։ Նրա խոսքերով՝ փորձագետների մեծ մասը կարծում է, որ հյուսիսամերիկյան նավթի գինը 2015 թվականին կարող է կազմել 62 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Ներկայում այդ մակնիշի նավթի գինը կազմում է 75 դոլար։