Նյու Յորքի ֆոնդային բորսոյում WTI մակնիշի նավթի գինը նվազել է 0.88 դոլարով՝ կազմելով 59.07 դոլար։
Նույն իրավիճակը Լոնդոնում է, ուր Brent մակնշի նավթի գինը նվազել է 0.66 դոլարով՝ կազմելով 63.02 դալոր։
Մասնագետները նշում են, որ այս ամենը պայմանավորված է նավթի շուկայում սեփական մասնաբաժինը չկորցնելու համար նավթային պետությունների կողմից առաջարկվող էներգակիրների մեծ քանակությամբ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում երեկ արված այն հայտարարությամբ, թե այդ երկիրը չի պատրաստվում կրճատել նավթի արդյունահանումը՝ նվազեցնելով համաշխարհային շուկայում նավթի առաջարկը։
Բացի այդ, լուրջ ամրապնդվում է դոլարը, ինչը նույնպես նպաստում է նավթի գնի անկմանը։