տուն Լուրեր ՆԱՏՕ-Վրաստան ֆորումում Կիվիրկաշվիլին անդրադարձել է ԼՂՀ իրավիճակին

ՆԱՏՕ-Վրաստան ֆորումում Կիվիրկաշվիլին անդրադարձել է ԼՂՀ իրավիճակին

108
0

kvirikashviliSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը հուսով է, որ միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի խաղաղ կարգավորել տարածքային կոնֆլիկտը: Այդ մասին Վրաստան-ՆԱՏՕ Ժողովրդական դիվանագիտության ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Չեմ կարող մտահոգություն չհայտնել մեր տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ: Հուսով եմ, որ հարևան երկրներում իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը կդառնան հնարավոր, ինչը կարևոր է խաղաղության ու կայունության համար մեր տարածաշրջանում և ոչ միայն»,- ասել է Կվիրիկաշվիլին: