Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության կայանում բացվել է հարավային ուղղությամբ իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման համակարգման կենտրոն. հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ANSA-ին։
Տեղեկությունների համաձայն՝ նոր կառույցը կզբաղվի տեղեկատվություն հավաքելով, փոխանակելով և վերլուծելով, սպառնալիքների գնահատմամբ և հարավային ուղղությամբ գործողությունների համակարգմամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ նոր կենտրոնը տեղեկությունների վերլուծության և փոխանակման միջոցով կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ըմբռնման բարելավմանը։
Համակարգման կենտրոն ստեղծելու որոշումն ընդունվել է այս տարվա փետրվարին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպման ժամանակ: