ՆԱՏՕ-ն երկուշաբթի Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ արտահերթ նիստ է անցկացնելու, հաղորդել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` կազմակերպության պաշտոնական կայքում:
«Ռուսաստանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասել է Սթոլթենբերգը:
Դաշինքում նաև ընդգծել են Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման անընդունելիությունը: Հաղորդվում է, որ Սթոլթենբերգը հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
«Ռուսաստանին կոչ եմ անում` հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը` դաշինքի հետ հետագա լարվածության աճից խուսափելու համար»,- հայտարարել է Սթոլթենբերգը: