տուն Լուրեր ՆԱՏՕ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ. Սթոլթենբերգ

116
0

158542

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ դաշինքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում հակամարտության լուծման համար, տեղեկացնում է TASS գործակալությունը։

«Ռուսաստանը մեր գլխավոր հարևանն է և այդպիսին էլ կմնա։ Նա, օրինակ, դրական դեր է խաղացել միջուկային ծրագրով Իրանի հետ համաձայնագրի հասնելու կամ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործում։ Մենք պետք է շարունակենք աշխատել Մոսկվայի հետ՝ Սիրիայում քաղաքական լուծում գտնելու համար»,- հայտարարել է նա։

Բացի դրանից` Սթոլթենբերգը մեկնաբանել է նաև հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ընդգծել. «Հանդիպման ամսաթիվը պետք է որոշվի Մոսկվայի հետ միասին։ Մեզ համար կարևոր է երկխոսություն վարելն ու միմյանց հետ զրուցելը»։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ղրիմի բռնակցման Ռուսաստանի գործողություններն անվանել է ագրեսիվ։