Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորակելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ծրագրում նոր բազաներ ստեղծել Եվրոպայում, և այս հարցի շուրջ դաշինքի անդամների միջև բանակցություններ չեն ընթանում: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
«Նոր բազաների ստեղծման վերաբերյալ ոչ մի բանակցություն չի ընթանում: Այս հարցը, ըստ իս, այս պահին օրակարգից դուրս է: Որևէ նման բան իմ գործընկերների կողմից չեմ լսել»,- նշել է Զաորակելը:
Դիվանագետի հավաստմամբ դաշինքի անդամ-պետությունները պատրաստվում են ավելացնել համատեղ զորավարժությունների պարբերականությունը: Չեխիայի զինված ուժերը ևս ներգրավված ծրագրի իրականացման գործընթացում: