տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն Լատվիայում պատմության մեջ ամենամեծ թվով զորակազմը կտեղակայի

ՆԱՏՕ-ն Լատվիայում պատմության մեջ ամենամեծ թվով զորակազմը կտեղակայի

120
0

jens-stoltenberg-nato-2-540x304ՆԱՏՕ-ն առաջիկայում Լատվիայում ավելի շատ զինվորականների կտեղակայի, քան դա արել է երբեւէ: Այս մասին Բրյուսելում Լատվիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն զգալի ներկայություն կապահովի Լատվիայում՝ Արեւելյան Եվրոպայում դաշինքի դիրքերի ամրապնդման շրջանակում: Դաշինքի ռազմական ներկայության ընդլայնման մասին վերջին որոշումներից հետո Լատվիայում ավելի մեծ թվով ՆԱՏՕ-ի զինվորականներ կլինեն, քան երբեւէ դա եղել է: Արեւելքում բազմազգ ուժերի տեղակայումը կնշանակի, որ դաշինքի ցանկացած երկրի վրա հարձակում մեխանիկորեն ագրեսիայի դրսեւորում կլինի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների դեմ»,- իր հյուրին վստահեցրել է Ստոլտենբերգը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությունը երաշխավորություններ կներկայացնի արեւելյան թեւում Դաշինքի ներկայության ընդլայնման շրջանակում ուժերի կառուցվածքի մասին: