տուն Լուրեր ՆԱՏՕ-ն կմեծացնի Վրաստանում իր ներկայությունը

ՆԱՏՕ-ն կմեծացնի Վրաստանում իր ներկայությունը

120
0

1819394

ՆԱՏՕ-ն մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Վրաստանի հետ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշնիքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, գրում է Korrespondent-ը:

«Մենք ծրագրում ենք ակտիվացնել Վրաստանի հետ համագործակցությունը, ինչը ենթադրում է Վրաստանում ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն»,- ասել է Ապաթուրայը:

Նա հայտնել է, որ Վրաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ, և մոտ ապագայում դաշինքը Վրաստանի ՊՆ-ի ինստիտուցիոնալ զարգացման նպատակով նոր դպրոց կհիմնի: