ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի և Ավստրիայի համատեղ կրթական ծրագրերի իրականացումը դադարեցվել է: Թուրքական Yeniakit թերթի կայքը` հղում կատարելով France-Presse լրատվական գործակալությանը, նշում է, որ այդ մասին շրջանառվող պնդումները հաստատել են ՆԱՏՕ-ի աղբյուրները և ներկայացուցիչները:
«Թուրքիայի հետ կապված խնդիր չկա: Խնդիրը Ավստրայի հետ է, որը բացահայտ հայտարարել էր, որ դա սկզբունքի և արտաքին քաղաքականության հարց է»,- ասել է ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը էլ ասել է, որ իրենց մտահոգում է թուրք-ավստրիական ներկա հարաբերությունները: Երկու երկրների միջև առաջացած խնդիրները լուծելու համար նա կողմերին կոչ էր արել «գործնական երկխոսություն» սկսել :