Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՆԱՏՕ-ի մասնագետները կմասնակցեն Ուկրաինայի զինված ուժերի զարգացման ռազմավարական ծրագրի մշակմանը:
«Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ այդ կարևոր փաստաթղթի կազմման գործին կմասնակցեն արտասահմանցի մասնագետներ, մասնավորապես` ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակից, քանի որ մեր բանակի զարգացման գլխավոր ուղղություններից մեկը համապատասխան չափանիշների ներդրումն է»,- գրել է նա: