տուն Լուրեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ոգևորություն է ապրել ՀՀ ՊՆ- ում...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ոգևորություն է ապրել ՀՀ ՊՆ- ում աշխատող կանանց հետ հանդիպումներից

81
0

2833C912F9EB72C178CDD6975C06BD26

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան, կանանց, խաղաղության,  անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանը  մեծ ոգևորություն է ապրել ՀՀ ՊՆ համակարգում աշխատող կանանց հետ հանդիպումներից, այս մասին Շուրմանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:

Մարիեթ Շուրմանը  մամուլի ասուլիսին հայտնեց, որ բանաձևը վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության կառուցման և պահպանման, մարդասիրական արձագանքի և հետ-կոնֆլիկտային վերականգնման տեսանկյունից, ընդգծում է կանանց հավասար մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղության և անվտանգության առաջընթացի ապահովման համար:
Բանաձևը կոչ է անում բոլոր երկրներին հակամարտության պարագայում ձեռնարկել հատուկ միջոցառումներ՝ պաշտպանելու կանանց և աղջիկների սեռով պայմանավորված բռնությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից և սեռական այլ ոտնձգություններից:
Անդրադառնալով կին դիպուկահարներին` նա ասաց, որ նրանց հանդուրժողաբար է մոտենում:

«Մեր նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, որոնք թույլ կտան նրանց իրենց գիտելիքներն ու տաղանդները լիովին իրագործել: Դիպուկահարն այն ոլորտն է, որտեղ կանայք ավելի լավ պատրաստված են այդ աշխատանքը կատարելու համար, քան տղամարդիկ: Դիպուկահարների միջազգային ձևաչափը վերաբերում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից իրենց տաղանդների իրագործմանը»,- ընդգծեց Շուրմանը: