տուն Քաղաքական Միջազգային National Geographic-ը Ղրիմը կներկայացնի Ռուսաստանի կազմում

National Geographic-ը Ղրիմը կներկայացնի Ռուսաստանի կազմում

136
0

292593143_640

Չնայած Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ հրաժարվում են ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, այդուհանդերձ ԱՄՆ ազգային աշխարհագրական միությունը որոշում է կայացրել National Geographic Maps-ի քարտեզների վրա այդ երկրամասը նշել որպես ռուսական տարածք։ Այս մասին հաղորդում է USnews.com-ը։

National Geographic-ի աշխարհագրագետ Խուան Խոսե Վալդեսի՝ National Geographic Map-ում արտացոլվում են դե ֆակտո քարտեզները, այլ ոչ թե նրանք, ինչը ոմանք կցանկանային տեսնել։ «Դուք արդեն կռահեցիք, որ երբեմն մեր քարտեզները չեն ընդունվում որոշ մարդկանց կողմից, ովքեր աշխարհն այլ կերպ են մեկնաբանում», — ասել է Վալեսը։

Սպասվում է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում կներակայացվի նախօրեին ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց հետո։ Քարտեզ արտադրող ամերիկյան այլ ընկերություններ Ղրիմը կներկայացնեն Ուկրաինայի կազմում։