![]() Curiosity-ն ունի մոլորակի վրա անալիզներ անելու և դրա արդյունքները երկիր ուղարկելու հնարավորություն: Համաձայն սարքի ուղարկված տեղեկությունների` ուսումնասիրված հողակտորի մեջ երկու տոկոս ջուր է հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի մակերևույթին է 2012թ-ի օգոստոսից: Այն վայրէջք է կատարել «Գեյլ Քրաթեր» կոչվող տեղանքում, նպատակ ունենալով բարձրանալ Շարփ լեռը, ինչն էլ հնարավորություն կտա գիտնականներին բացահայտել մոլորակի ձևավորման պատմությունը:
|