NASA-ն սկսում է փորձարկել հսկայական օդապարիկ Մարսի վրա վայրէջք կատարելու համար։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։ Հատկանշական է, որ փորձարկումները տեղի են ունենում Կաուաի կղզու վրա, որը մաս է կազմում Հավայան արշիպելագի կղզիներին։
Օդապարիկը ավելի շատ նման է թռչող ափսեի, քանի սովորական օդապարիկի։ Սակայն այն նախատեսված է կարմիր մոլորակի վրա ծանր բեռներ իջեցնելու համար։ Բացի օդապարիկից, NASA-ն փորձարկում է նաև կապսուլա, որին ամրացվելու է օդապարիկը։ Սպասվում է, որ հիմնական փորձարկումները տեղի կունենան Երկրի մթնոլորտի վերին շերտերում, որը շատ նման է Մարսի մթնոլորտին։
Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիաների կիրառումը կլինի 2015 թվականից ոչ շուտ։