NASA-ն ներկայում մշակում է տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան կերակրել դեպի Մարս ճամփորդող տիեզերագնացներին։ Այս մասին մասնագետները խոսել են սննդի տեխնոլագիաներին վերաբերող համաժողովի ժամանակ։
Գիտնականների առջև խնդիր է դրված մշակել այնպիսի սնունդ, որը թույ կտա երեք տարի շարունակ 6 տիեզերագնացներին սնվել դեպի Մարս գնալ-գալու ճանապարհին։ NASA-ում ակնկալում են այդ հարցը լուծել են մինչև 2030 թվականը։ Այդ սնունդը պետք է երկարաժամկետ լինի և պահպանի անհրաժեշտ սննդային հատկությունները։
6 տիեզերագնացներին 1095 օր կերակրելու համար անհրաժեշտ է 12 հազար կգ սնունդ։ Քննարկվում է նաև տիեզերանավում որոշ մթերքների աճեցման հնարավորութունը։