NASA-ն սահմանել է Լուսնից Երկիր մոլորակ տեղեկությունների փոխանցման ռեկորդ։ Դա իրականացվել է Lunar Laser Communication Demonstration լազերային համակարգի շնորհիվ։
Տեղեկությունները փոխանցվել են 385 հազար կմ հեռավորության վրա, Երկրի վրա այն ներբեռնվել է 622 ՄԲտ/վայրկյան արագությամբ։ Համակարգը տեղադրված է LADEE սարքի վրա, որը լուսին էր ուղարկվել այս տարվա սեպտեմբերին։