ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ նարգիլե ծխելը մի քանի անգամ ավելացնում է օրգանիզմում բենզոլի պարունակությունը, ինչի հետևանքով առաջանում է մի քանի տեսակի քաղցկեղ, այդ թվում՝ լեյկոզ։ Այս մասին գրում է Medical News Today բժշկական նորությունների կայքը։
Հետազոտությանը մասնակցել է 208 կամավոր։ Նրանցից կեսը նարգիլե է ծխել փակ տարածքներում, իսկ մյուս կեսը՝ եղել է նրանց կողքին։ Դրանից հետո մասնակիցներից արյան անալիզ են վերցրել։ Պարզվել է, որ բենզոլի պարունակությունը ծխողների արյան մեջ ավել է եղել 4.2 անգամ, իսկ չծխողների մոտ՝ 2.6 անգամ։
Բենզոլը համարվում է ամենաթունավոր նյութերից մեկը, որն առկա է ծխախոի և փայտածուխի մեջ։