տուն Լուրեր Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչ չի ստացել

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչ չի ստացել

126
0

Aysor.am-ը գրում է.

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչի չի ստացել։

«Այս պահի դրությամբ պաշտոնապես ոչինչ չկա», — ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Չեխական Tyden.cz կայքը երեկ գրել էր, որ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը: