տուն Լուրեր Նալբանդյանն ու Լավրովն ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2016-...

Նալբանդյանն ու Լավրովն ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2016- 2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը

85
0

nalbandՍերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 10-ին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։