տուն Լուրեր Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարարի հետ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարարի հետ

76
0

8902_hq.thumb

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների։