տուն Լուրեր «Նաիրիտն» արտել չէ, որ կողպեն (տեսանյութ)

«Նաիրիտն» արտել չէ, որ կողպեն (տեսանյութ)

169
0

նաիրի

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կառավարության առջեւ անցկացնում էին հերթական բողոքի ակցիան: Araranews.am-ի հետ զրույցում նրանք ասացին՝ Հայաստանի կառավարությունից պահանջում են «Նաիրիտի» վերագործարկում:

Մեր հարցին՝ վարկած կա, թե «Նաիրիտ» գործարանը հրդեհել են միտումնավոր, գործարանի աշխատակից, քիմիկոս-ինժեներ Անահիտ Մանուկյանն ասաց՝ չի հավատում այդ վարկածին: Հրդեհի պատճառը լաք էթինոլ նյութի ինքնաբռնկումն է: Այս հրդեհը պետք է ահազանգ լինի  կառավարությանը, որ «Նաիրիտ» գործարանը «սապոժնի արտել» չէ, որ դուռը փակեն  ու գնան:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ