«Նաիրիտ» գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել նախագահականի դիմաց: Նրանք գրեթե երկու տարի աշխատավարձ չեն ստացել, իսկ հիմա կանգնել են աշխատանքից ազատվելու վտանգի առջև: Նրանք ծանուցագրեր կստանան առ այն, որ որ 2015թ. փետրվարի 6-ից լուծարվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Այսինքն՝ հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր։ Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար։
Նախագահականում նրանց հայտնել են, որ պարտաստ են ընդունել նրանց շահերը ներկայացնող յոթ մարդու: