ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը ողջունում է ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանի՝ նոր կուսակցություն ձեւավորելու նախաձեռնությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության առաջին համագումարին լրագրողներին ասաց Վահան Բաբայանը:
«Ողջունելի է, որ երիտասարդ քաղաքական գործիչները փորձում են ձեւավորել ինքնուրույն քաղաքական թիմ, կամ քաղաքական գործընթացներում ձեւավորել իրենց ինքնուրույն տեսակետները: Ողջունելի է երիտասարդ գործընկերների նման քայլը, մաղթենք հաջողություն»,- ասաց նա:
Վահան Բաբայանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համագումարին հրավիրված էր կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, սակայն կուսակցությունը որոշում է կայացրել, որ կմասնակցի ինքը: