«Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսելու փաստը իբրեւ թե փորձեց արդարացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից:
Նաղդալյանի մեկնաբանությունը՝ առաջարկվող տեսանյութում:
Փայլակ Ֆահրադյան