տուն Լուրեր Նաև հիմնադրամների միջոցով պետք է սահմանամերձ համայնքները զարգացնենք. Զարուհի Փոստանջյան

Նաև հիմնադրամների միջոցով պետք է սահմանամերձ համայնքները զարգացնենք. Զարուհի Փոստանջյան

165
0

Zaruhi POSTANJYAN, ArmeniaZaruhi POSTANJYAN, Arménie

Աժ-ում շարունակվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«Այս նախագծում նշված է, որ այն պատրաստված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, մինչդեռ` հեղինակը կառավարությունն է, ինչո՞ւ չեք համագործակցում պաշտպանության նախարարության հետ: Այդ փոփոխությունները պետք է լինեն ռազմավարական: Իսկ այն 26-47 համայնքների մասին, որ նշում եք, կներեք, բայց լուրջ չէ: Բացի այն, որ այսպիսի արտոնություններ պետք է լինեն, նաև հիմնադրամների միջոցով պետք է այս համայնքները զարգացնենք: Մյուս մասով` ինչո՞ւ եք տալիս արտոնություններ բնապահպանական հարցերով: Որովհետև սահմանամերձ համայնքը, հնարավոր է, վերածվի պոչամբարի»,- ասաց նա:

«Մենք տեսնում ենք, որ հնարավոր է չափանիշներ սահմանել, թե սույն օրենքի իմաստով որն է համարվելու սահմանամերձ համայնք, որի հիման վրա կառավարությունը կհաստատի այդ ցանկը: Մենք համագործակցում ենք պաշտպանության նախարարության հետ: Մենք համատեղ մշակել ենք այն համայնքների ցանկը, որոնց պետք է վերաբերվեն այս արտոնությունները: Եվ մենք արդեն ունենք նախնական հաշվարկները այդ 26-47 բնակավայրերի հաշվով: Իսկ ինչ վերաբերում է բնապահպանական վճարներին, մենք չենք նախատեսում, որ բնապահպանական վճարների մասով արտոնություններ ձևակերպվեն: Ավելացված աժեքի հարկից և եկամտահարկից ազատել անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև` հարկային գործակալներն ազատվում են աղբյուրի մոտ հարկը պահելու պարտավորությունից: Ինչ վերաբերում է բնապահպանական ու բնօգտագործման արտոնություններին, կիսում ենք Ձեր այն տեսակետը, որ այստեղ պետք չէ արտոնություններ տրամադրել: Եթե խոսքը վերաբերում է ընդերքին ու բնապահպանությանը վնասներ հասցնելուն, ապա այս մասով տրամաբանական չէ արտոնություններ տրամադրելը»,- պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հարցերին` ասաց Վախթանգ Միրումյանը: