Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին: Ռեժիսոր Արտավազդ Եղոյանը, որը բախտ է ունեցել աշխատել Ալբերտ Մկրտչյանի հետ («Մհեր Մկրտչյան» թատրոնում ներկայացումների երաժշտական ձեւավորողն էր-հեղ.) մեզ հետ զրույցում Ալբերտ Մկրտչյանին հրաշալի ռեժիսոր, արժանավոր մարդ է համարում: «Մենք լավ ընկերներ էինք, կռիվ էինք անում, բղավում էինք: Մի 5 րոպե գոռում էինք, 15 րոպե ջան ու ղուրբան ասում»,- հիշում է Արտավազդ Եղոյանը:
Ալբերտ Մկրտչյանը, Արտավազդ Եղոյանի խոսքով, անմնացորդ նվիրված էր իր աշխատանքին. «Նա հալվեց իր աշխատանքում, եւ, երեւի թե, նրա ամենամեծ պատգամը սերունդներին, արվեստագետներին սա էր»:
Լուսանկարը՝ Արտավազդ Եղոյանի արխիվից
Սոնա Դավթյան