Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային վաճառել 80 մլն ֆունտ ստերլինգով. հաղորդում է Daily Mail-ը:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վճարել այդ գումարը, սակայն «սերուցքայինները» կարող են գործարքի մեջ ներառել թիմի ֆուտբոլիստիներին` Ալվարո Մորատային, Ռաֆայել Վարանին կամ Խամես Ռոդրիգեսին: Եթե բանակցությունները փակուղի գնան, ապա «արքայական ակումբը» կփորձի ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր 69 մլն եվրոյով վաճառել Դե Խեային:
Անգլիայի ավարտված առաջնությունում դարպասապահը մասնակցել է 35 հանդիպման և բաց թողել 29 գնդակ: