տուն Լուրեր Մյասնիկյան պողոտայում վթարի հետևանքով 24-ամյա երիտասարդ է մահացել

Մյասնիկյան պողոտայում վթարի հետևանքով 24-ամյա երիտասարդ է մահացել

101
0

shtap

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 10-ին՝ ժամը 08:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Nissan March մակնիշի 35 FR 708 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Փրկարարները 1993 թ. ծնված Հ. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից: