տուն Լուրեր Մյասնիկյան պողոտայի ՃՏՊ-ի հետևանքով տուժած կա

Մյասնիկյան պողոտայի ՃՏՊ-ի հետևանքով տուժած կա

145
0

Հունիսի 29-ին, ժամը 12:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: