Մյանմայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած նավի խորտակման հետևանքով զոհվել է 14 մարդ. նավում գտնվել է ավելի քան 200 ուղևոր: Այս մասին հայտնում է France Press-ը:
Պատահարը տեղի է ունեցել Չինդիուն գետում: Նավի խորտակման պահին հնարավոր է եղել փրկել 154 մարդու կյանք: Ըստ իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է աճել:
Նախնական տվյալներով՝ նավում գտնվել են հիմնականում ուսանողներ, ուսուցիչներ և բժիշկներ: Eleven Myanmar թերթի հաղորդմամբ էլ՝ ավելի քան 100 մարդ անհետ կորած են համարվում: