Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բլեքբերնին»: Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 2:1:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 17-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Դենի Գրեմը: Պատասխան գնդակը խփվեց 10 րոպե անց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը:
Հյուրերին հաղթանակ պարգևեց Զլատան Իբրահիմովիչը, ով 75-րդ րոպեին գնդակը գեղեցիկ հարվածով ուղարկեց Ջեյսոն Սթիլի պաշտպանած դարպասը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր մրցակցի անունը կիմանա վիճակահանության արդյունքում:
https://youtu.be/uEqA-kdQV8k