տուն Լուրեր Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել նախկին թիմին

Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել նախկին թիմին

122
0

1906052_heroa

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի էջում կատարած գրառման միջոցով զորակցություն է հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:

«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղի ունի իմ սրտում:

Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը, որը 3 տարի է անցկացրել «Բորուսիայում»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Դորտմունդում պայթյուն էր որոտացել, որից տուժել էր նաև «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որի հետևանքով վնասվածք էր ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան: