Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Goal.com, Der Westen եւ Ruhrnachrichten-ը 26-ամյա ֆուտբոլիստին ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Մխիթարյանը գերմանական պարբերականներից ստացել է 1.5 գնահատականը (առավելագույնը՝ 1), իսկ Goal.com-ը նրա խաղին տվել է 4.5 գնահատականը (առավելագույնը՝ 5)։