Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» նոր մարզաշապիկով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում:
«Առա՛ջ, զինագործներ»,- գրել է Մխիթարյանը:
Նշենք` նոր մրցաշրջանից «Արսենալի»տեխնիկական հովանավորը կդառնա adidas ընկերությունը: 2019/20 մրցաշրջանի «Արսենալի» տնային մարզաշապիկը ստեղծված է ակումբի ավանդական` կարմիր և սպիտակ գույներով: