տուն Լուրեր Բլոգ Մխիթարյանի քույրը գրառում է կատարել, այնուհետև հեռացրել այն

Մխիթարյանի քույրը գրառում է կատարել, այնուհետև հեռացրել այն

99
0

Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին քննարկումները չեն դադարում:

Վերջին շրջանում նկատելի ակտիվություն են ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները` սոցիալական ցանցերում Մխիթարյանին կոչ անելով վերադառնալ գերմանական ակումբ:

Դորտմունդյան թիմի երկրպագուների այս ակտիվության կողքով անտարբեր չի անցել նաև Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, ով «Instagram»-ում լուսանկարներ է հրապարակել երկրպագուների մեկնաբանություններից.

«Հազարավոր դեղին սրտեր Հենրիխ Մխիթարյանի ինստագրամյան էջում»,- գրել է Մոնիկան և ավելի ուշ հեռացրել այդ լուսանկարները:

«Metro»-ի փոխանցմամբ, Մխիթարյանի քույրն այս կերպ նոր թափ է հաղորդել «Բորուսիա» հնարավոր վերադարձի մասին շշուկներին.