տուն Լուրեր Մխիթարյանը ժամանել է Լոնդոն. նա բուժզննում կանցնի «Արսենալում» (տեսանյութ)

Մխիթարյանը ժամանել է Լոնդոն. նա բուժզննում կանցնի «Արսենալում» (տեսանյութ)

83
0

Հայաստանի  ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է իր՝ «Արսենալ» տեղափոխությունն ավարտին հասցնելու նպատակով. հայտնում է Skysports.com-ը:

Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան մի քանի օրվա բանակցություններից հետո «զինագործների» հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը: Պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն:

Աղբյուրը հայտնում է, որ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի «Արսենալի» համար: