Հեղինակավոր Goal.com կայքը հերթական անգամ կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների իր ցուցակը: Նախօրեին հրապարակվել էին 50-41-րդ, իսկ այսօր՝ 40-ից 31-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների անունները:
2016-ի լավագույն խաղացողների ցուցակի 36-րդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով տարվա առաջին կեսն անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: