տուն Քաղաքական Միջազգային Մխիթարյանը կարող է զարդարել Ա Սերիան. Մինո Ռայոլա

Մխիթարյանը կարող է զարդարել Ա Սերիան. Մինո Ռայոլա

85
0

Henrikh-Mkhitaryan-501840

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Մխիթարյանը համապատասխանում է «Յուվենտուսին», նա կարող է աշխարհի լավագույն 10 ակումբներից մեկի մի մասը դառնալ: Թեև դժվար է պատկերացնել, որ «Բորուսիան» կհամաձայնվի բաց թողնել նրան: Սակայն նա, իհարկե, կարող է զարդարել Ա Սերիան», — նշել է Ռայոլան:

Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը նախատեսում է հունվարին հարձակողական ոճի կիսապաշտպան ձեռք բերել: Եվ չկարողանալով պայմանավորվել հոլանդացի Ուեսլի Սենյդերի տեղափոխության շուրջ՝ այժմ այլ տարբերակներ է քննարկում:

Sky Sport Italia-ի տեղեկություններով՝ «բիանկոներիների» հիմնական թիրախն այժմ Մխիթարյանն է: